Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Կապույտ լուսին. հոկտեմբերին երկու անգամ լիալուսնի ականատեսը կլինենք

Կապույտ լուսին. հոկտեմբերին երկու անգամ լիալուսնի ականատեսը կլինենք
21.09.2020 | 11:09

Եկող ամիս՝ հոկտեմբերին, մեկ ամսվա մեջ երկու անգամ լիալուսին կլինի: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը՝ հիշեցնելով՝ երևույթը կոչվում է «Կապույտ լուսին»:

«Իրողությունը կարելի է բացառիկ համարել, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ է լինելու, երբ լիալուսինն աշխարհի բոլոր կողմերից է տեսանելի լինելու,- գրում է պարբերականն ու ընդծում,- Չնայած երևույթի անվանը՝ լիալուսինը կապույտ գույն չի ունենում, իսկ կապույտ գունավորմամբ լուսանկարները հիմանակնում տեսախցիկի հատուկ ռեժիմների ու ֆոտոմոնտաժի միջոցով են ստանում»:
Առաջին լիալուսինը, ըստ աղբյուրի, երկնակամարում տեսանելի կլինի հոկտեմբերի 1-ին, մյուսը՝ նույն ամսվա 31-ին:
Երևույթը տեղի է ունենում 19 տարին մեկ, այսինքն՝ հաջորդը տեղի կունենա 2039-ին: Այս տարվա բացառիկությունն այն է, որ այն տեսանելի է լինելու Երկիր մոլորակի բոլոր ծագերից:

Դիտվել է՝ 9857

Մեկնաբանություններ